Ծովագյուղին հարող ջրային տարածքից դուրս են բերվել 62 ձկնորսական ցանց. կազմվել են արձանագրություններ
Չնայած որսի կանոնները պահպանելու՝ ազգաբնակչությանն ուղղված բազմաթիվ հորդորներին, կոչերին՝ այդուհանդերձ Էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրին հարող ջրային տարածքից դուրս է բերվել 62 ձկնորսական ցանց և այդ ցանցերից էլ՝ շուրջ 20 կգ սիգ տեսակի ձուկ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, հայտնաբերված ձկնորսական ցանցերը կտեղափոխվեն պահպանվող տարածք:
Նշենք, որ ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից հիշեցնում են, որ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշման համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում սիգի արդյունագործական որսի խստիվ արգելքի շրջան է։
«Սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով»,- նշված է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության հայտարարության մեջ։





























