Դեկտեմբերի 10-ին սպասվում է տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Դեկտեմբերի 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 11-12-ը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 10-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 10-ին սպասվում է անձրև և մառախուղ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև: Դեկտեմբերի 11-12-ը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ի ցերեկը կլինի 9-11 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +5...+7 աստիճան։





























