Չինաստանում ներդրումային ընկերության ղեկավարը մահապատժի է ենթարկվել՝ կաշառք վերցնելու համար

Այսօր դատարանը մահապատժի է ենթարկել China Huarong International Holdings ներդրումային ընկերության նախկին գործադիր տնօրեն Բայ Տյանհույին, որը մահապատժի էր դատապարտվել մոտ 156 միլիոն դոլարի կաշառք ստանալու համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։


Քննիչների տվյալներով՝ 2014-2018 թվականներին Բայ Տյանհույը չարաշահել է իր պաշտոնական դիրքը և օգնել ուրիշներին նախագծեր ձեռք բերելու և կորպորատիվ ֆինանսավորում ստանալու հարցում։ Դրա դիմաց նա նրանցից անօրինական կերպով ստացել է 1.108 միլիարդ յուանի (մոտ 156 միլիոն դոլար) գումարի չափով կանխիկ և նյութական ակտիվներ։ 2024 թվականի մայիսին դատարանը Բայ Տյանհույին մահապատժի է դատապարտել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։


Նա զրկվել է քաղաքական իրավունքներից, իսկ անձնական ունեցվածքը բռնագրավվել է։ Հեռուստաընկերությունը նշում է, որ այս տարվա փետրվարին դատարանը մերժել է նրա վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողել մահապատիժը, չնայած այն հանգամանքին, որ Բայ Տյանհույը համագործակցել է քննության հետ և կարևոր ապացույցներ է տրամադրել այլ գործերը լուծելու համար։


Քաղաքականություն

Պատահարներ