Հասարակություն
Վրաստանի պետական համալսարաններում կրթությունն այսուհետ անվճար կլինի․ Կոբախիձե
Վրաստանում 2026 ուսումնական տարվանից պետական համալսարաններ ընդունվածներն ուսման վարձ չեն վճարելու. պետությունն ամբողջությամբ կստանձնի ֆինանսավորումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ճեպազրույցի ժամանակ:
«Մեր կառավարության օրոք նախադպրոցական կրթությունը դարձել է անվճար, ինչպես նաև ընդհանուր կրթությունը, ինչպես գիտեք, լիովին անվճար է, և դրան գումարվում է կրթության երրորդ մակարդակը՝ բարձրագույն կրթությունը, որը նույնպես անվճար է դառնում։
Հաջորդ տարվանից և հաջորդող տարիներին կրթությունն անվճար կլինի պետական համալսարաններ ընդունված բոլոր ուսանողների համար։ Մեր առաջնահերթություններից է երիտասարդներին աջակցելն ու նրանց ֆինանսական վիճակի բարելավելը»,- ասել է Կոբախիձեն։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3