Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-10-ին, 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Դեկտեմբերի 8-12-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 8-ի գիշերը, 9-ի երեկոյան, 10-ին, 12-ին սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11- ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 8–ի ցերեկը կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։





























