Ուժեղացուցիչներով և խլացուցիչներով երթևեկող 270 ավտոմեքենայի սարքերը առգրավվել են. մանրամասներ
Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիոհամակարգով և կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։
Միայն նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա: Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց: Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն առգրավվել են։
«Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտումն այսպիսով կանխարգելվել է, ստացվող ազդակների ծավալները էականորեն նվազել են։
Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են բացասական պրակտիկան առհասարակ վերացնելու նպատակով․ բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
Չնայած պատասխանատվության ենթարկված վարորդների կողմից երբեմն հնչող դժգոհություններին՝ հանրային անվտանգությունը բոլորիս առաջնահերթությունն է։
Ուստի հորդորում ենք ինքնակամ հեռացնել ստանդարտին չհամապատասխանող սարքավորումերը, այլապես Ոստիկանությունը շարունակելու է կիրառել օրենքով սահմանված խիստ վարչարարություն»։
Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածով՝ արգելվում է
լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ,
խլացուցիչներ,
նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ,
բարձրախոսներ տեղադրելը, օգտագործելը կամ դրանք տեղադրված վիճակում վարելը կամ օգտագործելը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Հասարակ պատանուց մինչև թիմի ավագ․ «Կրասնոդարը» Սպերցյանին նվիրված տեսանյութ է պատրաստել
Ռուսիաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել՝ նվիրված թիմի և Հայաստանի ազգային հա...
Հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական...
Կարգալույծ է հռչակվել Տ․ Թադե քահանա Թախմազյանը. մանրամասներ
Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կար...