Հասարակ պատանուց մինչև թիմի ավագ․ «Կրասնոդարը» Սպերցյանին նվիրված տեսանյութ է պատրաստել
Ռուսիաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել՝ նվիրված թիմի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անցած ճանապարհին։
Տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես է հայ ֆուտբոլիստը սկսում իր օրն ու անցկացնում մարզումային գործընթացները ռուսական ակումբի կազմում։
«Տասը տարի առաջ մենք նկարահանել էինք «Մեկ օր կյանքից» ֆիլմը՝ մեր ակադեմիայի սաներից մեկի մասնակցությամբ։
Այն ժամանակ պատանի Էդուարդ Սպերցյանը 2000 թվականի՝ 15 տարեկանների թիմի ավագն էր և հիանում էր Պերեյրայով, Ժոաոզինյոյով ու Ահմեդովով։
Այսօր նա արդեն հիմնական կազմի ավագն է և օրինակ է ծառայում երիտասարդ սերնդին։
Երազանքներն իրականանում են․ պարզապես պետք է հավատալ դրանց», - նշված է ակումբի մամուլի ծառայության գրառման մեջ։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական...
Կարգալույծ է հռչակվել Տ․ Թադե քահանա Թախմազյանը. մանրամասներ
Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կար...
Ուժեղացուցիչներով և խլացուցիչներով երթևեկող 270 ավտոմեքենայի սարքերը առգրավվել են. մանրամասներ
Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիոհամակարգով և կառուցվածքով չնախատեսված խ...