Մեքենան վարել էին ընկած քաղաքցու վրա և սպանել․ քրեական հետապնդում է հարուցված 2 անձի նկատմամբ
Բորիս Արզումանյանի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցված: Այս մասին Auroranews.am-ին հայտնեցին դատախազությունից:
«Բորիս Արզումանյանի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցված (Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 155-րդ հոդվածի 1-ին մաս) երկու անձի նկատմամբ։ Մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը»,- հայտնում են գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։ Իրավապահները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է, մինչ այդ էլ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք։
Հավելենք՝ վրաերթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Մերկասառույց, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապ...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
Ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը ապրանքային շուկաներում նվազել է։«APA -Economics»-ը, հղում անել...
Դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը
Դեկտեմբեր ամսվա oդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով...
Անձրև, ձյուն և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառ...