Անձրև, ձյուն և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր թույլ ձյուն է տեղում, իսկ Ախուրյանի տարածաշրջանում՝ թույլ անձրև։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Մերկասառույց, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապ...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
Ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը ապրանքային շուկաներում նվազել է։«APA -Economics»-ը, հղում անել...
Դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը
Դեկտեմբեր ամսվա oդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով...
Մեքենան վարել էին ընկած քաղաքցու վրա և սպանել․ քրեական հետապնդում է հարուցված 2 անձի նկատմամբ
Բորիս Արզումանյանի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցված: Այս մասին A...