Առաջիկայում շատ բան կարող է փոխվել. Զելենսկին` պատերազմի հանգուցալուծման մասին
Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է ուկրաինական կարգավորման բանակցություններին: Նա հայտարարել է, որ ամենաբարդը տարածքների հարցն է։
«Միայն այս թեման քննարկվել է 6 ժամ։ Խաղաղության ծրագիրն արդեն ավելի լավ տեսք ունի»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ Կիևի առաջնահերթությունը անվտանգության երաշխիքներն ու ինքնիշխանության պահպանումն են։
«Պատերազմը պետք է արժանապատիվ հանգուցալուծում ստանա։ Առաջիկայում շատ բան կարող է փոխվել»,- շեշտել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել մարտի դաշտում, սակայն դրանք կանխվել են:
«Մոսկվան հայտարարում է, որ ռուսական ուժերը ներխուժել են մեր քաղաքներ, սակայն այդ տարածքները, այդ թվում՝ Կուպյանսկը, մեր վերահսկողության տակ են»,- հավելել է նախագահը: Նրա խոսքով՝ թեժ մարտեր են Պոկրովսկում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը կրկին հայտարարել է Դոնբասի և Նովոռոսիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը
India Today-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը, այս կամ այն ձևով, կազատագրի Դոնբաս...
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացրել են Ուկրաինայի զինված ու...
Ուկրաինայի որքան տարածք է գրավել Ռուսաստանը մինչ օրս. The Economist
Վերջին երեք տարին ռուսական զորքերը կարողացել են գրավել Ուկրաինայի տարածքի միայն 1,45% - ը, մինչդեռ Ռուսաստանի կենդանի ու...
Մսկվան ենթարկվել է վերջին ամիսների ամենամեծ ԱԹՍ-ների հարձակմանը
Գիշերն Ուկրաինան մոտ 300 անօդաչու թռչող սարք է արձակել Ռուսաստանի ուղղությամբ՝ հարձակվելով ավելի քան 10 շրջանների վրա։Ու...