Թրամփը կանցկացնի խորհրդակցություն Վենեսուելայի հարցով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է այսօր հրավիրել փակ խորհրդակցություն Վենեսուելայի շուրջ Վաշինգտոնում՝ իր թիմի առանցքային անդամների մասնակցությամբ։ Քննարկումը կայանալու է ԱՄՆ վարչակազմի կողմից Կարակասի նկատմամբ աճող ճնշման ֆոնին։
CNN-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հավաքում է Սպիտակ տանը կառավարության կարևոր պաշտոնյաներին և ազգային անվտանգությանը վերաբերող թիմի անդամներին՝ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քայլերը քննարկելու նպատակով։ Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Պիթ Հեգսեթը, Տիլման Քեյնը, սենատոր Մարկո Ռուբիոն, ինչպես նաև նախագահական թիմի ներկայացուցիչներ Ուայլսը և Միլլերը։
Խորհրդակցությունը նախատեսված է անցկացնել ԱՄՆ արևելյան ժամանակով երեկոյան 17:00-ին Օվալաձև աշխատասենյակում։ Քննարկումը տեղի է ունենալու այն պայմաններում, երբ Վաշինգտոնը մեծացնում է ճնշումը Վենեսուելայի իշխանությունների վրա՝ ներառյալ թմրաբարոնների ենթակառուցվածքների դեմ հասցված հարվածները և ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը Կարիբյան տարածաշրջանում։





























