Սպերցյանը ռեկորդային ցուցանիշով աչքի ընկավ ՌՊԼ-ում

«Կրասնոդարն» իր հարկի տակ 5:0 հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում։


Հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ սահմանելով ՌՊԼ-ի նոր ռեկորդ։ Նա ստանդարտ դիրքերից կատարված գոլային փոխանցումների քանակով դուրս եկավ առաջին տեղ՝ դառնալով առաջնության առաջատարը։


Opta Sports Telegram ալիքի տվյալներով՝ «Կռիլյա Սովետովի» հետ խաղում Սպերցյանի անկյունայինից փոխանցումը նրա յոթերորդ գոլային փոխանցումն էր ստանդարտից ՌՊԼ-ում։ 2009 թվականից սկսած՝ երբ նման տվյալները հաշվարկվում են, որևէ այլ խաղացող մեկ մրցաշրջանում այդքան փոխանցում ստանդարտ դիրքերից չի կատարել։


Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 24 խաղի՝ խփելով 9 գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։

Քաղաքականություն

Պատահարներ