Քաղաքը պետք է դառնա ավելի ներառական և հասանելի բոլորի համար. Տիգրան Ավինյան
Երևանում թեքահարթակների կառուցման աշխատանքները լիովին ավարտվել են։ Մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 286 հասցեում կառուցվել է 551 թեքահարթակ։ Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 1-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ իրականացվել է շատ մեծ և կարևոր աշխատանք, ապա ներկայացրեց մի քանի դիտարկումներ ծրագրի վերաբերյալ։
«Շնորհակալ եմ, որ ընդգծվեց՝ աշխատանքը պետք է լինի համակարգային։ Չի կարող լինել հատվածական մոտեցում, երբ թեքահարթակներ կառուցվում են միայն 1–2 վայրում։ Պետք է ապահովվեն ամբողջական լուծումներ։ Միաժամանակ ուզում եմ անդրադառնալ խնդիրներին, որոնք նկատվել են։ Տեղ-տեղ թեքահարթակների տիպաբանությունն է սխալ ընտրվել․ որոշ հատվածներում կիրառվել է մեկ ուղղությամբ բարձրացող թեքահարթակ, մինչդեռ անհրաժեշտ էր երեք կողմից մոտեցում ապահովող լուծում։ Այս հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել»,– ընդգծեց Ավինյանը։
Քաղաքապետը հավելեց, որ քաղաքը ավելի ներառական և բոլորի համար հասանելի դարձնելը շարունակում է մնալ առաջնահերթություն։
Քաղաքը պետք է դառնա ավելի ներառական և հասանելի բոլորի համար«Յուրաքանչյուր աշխատանք իրականացնելիս պատկերացնում ենք, թե ինչպես է տվյալ տարածքով անցնելու մարդը՝ ինքնուրույն օգտագործելով անվասայլակ կամ մանկասայլակ։ Եթե չկա ազատ և հարմար անցանելիություն, ապա աշխատանքը պետք է վերանայել և կատարել ճիշտ լուծում»,– ասաց նա։





























