«The New York Times»-ը անդրադարձել է Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ջարդերին
Բաքվում 30 տարի առաջ այս օրերին հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերն ու վայրագությունները տեղ են գտել միջազգային մամուլում: Հեղինակավոր «The New York Times» խմբագրականը 1990 թվականի հունվարի 19-ին անդրադարձել է Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ջարդերին, գրում է Արմենպրեսը:
Հոդվածում սկզբում խոսվում է ազգայնականության մասին, և թե այն տարածաշրջանի տարբեր հատվածներում ինչ դրսևորումներ է ստանում:
«Այս շաբաթ Բաքվում կոտորած է իրականացվել հիմնականում քրիստոնյա հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից՝ ցույց տալով ազգայնականության գարշելի դրսևորում»,-ասված է հոդվածում: Նշվում է, որ ատելությանը սկիզբ դրվեց երկու տարի առաջ զինված ադրբեջանցիների կողմից Սումգայիթում իրականացված սպանդով: Նրանք սպանեցին 30-ից ավելի մարդու՝ հիմնականում հայերի:
«1988 թվականի երկրաշարժից հետո Ադրբեջանը արգելափակեց Հայաստանի ճանապարհները: Արդյունքում փորձում է վերահսկողություն ծավալել Լեռնային Ղարաբաղում»,- նշված է հրապարակման մեջ՝ ընդգծելով, որ հայերը պաշտպանություն են փնտրում Մոսկվայում:
Երեսուն տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: 1990թ. հունվարի 13-19-ին տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք:
Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988թ. դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր:
Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...