Մադուրոն ԱՄՆ-ին հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ 18 ամսվա ընթացքում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ պաշտոնյաների հետ ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ հայտարարել է 18 ամսվա ընթացքում պաշտոնաթող լինելու իր պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին` ТАСС-ի փոխանցմամբ:
Նրա խոսքով՝ Մադուրոյի վարչակազմը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներին՝ երկրների միջև երկխոսություն հաստատելու նպատակով։ Նշվում է, որ որոշ ամերիկացի պաշտոնյաներ նման հրաժարականի առաջարկը ընդունելի են համարել Կարակասի և Վաշինգտոնի միջև հակամարտությունը լուծելու համար։ Սակայն, Սպիտակ տունը, ի վերջո, պնդել է Վենեսուելայի նախագահի անհապաղ հրաժարականի վրա։
Նոյեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ փակում է Վենեսուելայի օդային տարածքը։ Վաշինգտոնը մեղադրում է Վենեսուելայի իշխանություններին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի անբավարարության մեջ։ Սեպտեմբերից ի վեր ԱՄՆ ուժերը տարածաշրջանում ոչնչացրել են առնվազն 20 մոտորանավակ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Կարմիր Շուկայի ուղղությամբ թշնամին փորձել է մատակարարումներ բերել մեքենաներով և ճեղքում իրականացնել. Հովհաննիսյան
Մարտերը շարունակվում են, դրանք շատ ինտենսիվ չեն, բայց փոքր խմբերի հետ մարտերն ունեն որոշակի բարդություններ՝ հնարավորությ...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված մրցույթի հաղթողը
Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում հաղթած հուշարձանն արդեն հայտնի է։ Հուշարձանի...
Ի՞նչ խնդիր ունի «Գազպրոմը»․ մանրամասնում է Պեսկովը
«Գազպրոմը» կապի մեջ է Siemens-ի հետ տուրբինի վերանորոգման հարցում Nord Stream-ի շարժիչային սարքավորումների վրա նավթի արտ...