ԵՄ-ը նախատեսում է ընդլայնել Frontex-ի լիազորությունները և թվային վերահսկման գործիքների օգտագործումը
Եվրամիությունը քննարկում է Եվրոպայի սահմանային և ափամերձ պահպանության գործակալության (Frontex) մանդատի հնարավոր փոփոխությունն ու լիազորությունների ընդլայնումը։ Ինչպես հաղորդում է Euractiv-ը՝ վկայակոչելով ներքին փաստաթղթեր, ԵՄ երկրները դիտարկում են Frontex-ում անօդաչու թռչող սարքերի օպերատորների, կիբերհսկողության ստորաբաժանումների և իրավիճակի վերահսկման համար արհեստական բանականության կիրառմամբ զբաղվող խմբերի ընդգրկման հնարավորությունը։
Frontex-ի մանդատի վերանայումը նախատեսված է 2026 թվականին՝ ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հարցը ներառված է ԵՄ 2026 թվականի աշխատանքային ծրագրում։
Ներկայում Frontex-ը աջակցում է ԵՄ անդամ պետություններին արտաքին սահմանների պահպանությունում, հակազդում է անդրահմանային հանցավորությանը, տեղեկատվություն հավաքում և օգնում արտաքսման գործընթացներում։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ պատասխան տալ». Թբիլիսիի քաղաքապետը՝ շատրվանում հոսանքահարված և մահացած երեխայի մասին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսելով Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությանն մասին՝ ասել է, որ, եթե ինքն ինչ-որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրեմլը ցուցադրել է Պուտինի՝ Տու-160Մ ռմբակոծիչով թռիչքի կադրերը
Կրեմլը տեսանյութ է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թռիչքի կադրերը Tu-160M ռազմավարական ռմբակոծիչի խցիկից։ Ռազմա...
Գործունեության մի շարք ոլորտներ կդադարեն օգտվել շրջանառության հարկի արտոնություններից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրք...
Փաշինյանն առանց երկար-բարակ մտածելու Գորիսից Կապան տարածքները տվել է. Բագրատյան
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից մեծ սպասելիքներ չունեմ։ Կարող է՝ ինչ-որ թուղթ ստորագրվի, բայց չի լինելու այնպես, որ մի...