Պենտագոնի ղեկավարը կասկածվում է ռազմական հանցագործության մեջ
Պենտագոնի ղեկավարը կասկածվում է ռազմական հանցագործության մեջ։
The Washington Post-ը հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը բանավոր հրաման է տվել «սպանել բոլորին»՝ ԱՄՆ-ի կողմից թմրանյութեր տեղափոխող նավի վրա առաջին հարվածի ժամանակ (սեպտեմբերի 2-ին)։
Առաջին հրթիռային հարվածից հետո նավի վրա գտնվող 11 մարդկանցից երկուսը ողջ են մնացել: ԱՄՆ ռազմական անօդաչու թռչող սարքերը հայտնաբերել են նրանց՝ կառչած նավի բեկորներից։ Այնուհետև ռազմական գործողության հրամանատարը հրամայել է իրականացնել երկրորդ հարվածը, որը դարձել է փրկվածների մահվան պատճառ:
Որոշ փորձագետներ նման հարվածները համարում են անօրինական, քանի որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը ԱՄՆ-ի համար անմիջական ռազմական սպառնալիք չի ներկայացնում։
Նախկին ռազմական փաստաբան Թոդ Հանթլին ասում է, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ն պատերազմ է մղում թմրանյութերի ապօրինի շրջանառություն կատարող անձանց դեմ, նրանց սպանության հրամանը կհամարվի ռազմական հանցագործություն։ Դեմոկրատ կոնգրեսական Սեթ Մուլթոնը, նախկին ծովային հետևակային, համաձայն է։ Նրա խոսքով՝ ամերիկացիները վաղ թե ուշ պատասխանատվության կենթարկվեն կամ ռազմական հանցագործությունների, կամ սպանության համար։
Մինչ օրս ԱՄՆ-ի կողմից թմրանյութեր տեղափոխելու կասկածանքով նավերի վրա կատարված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել, որ թաքցնեն անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին․ Շահրամանյան
«Սեպտեմբերի 19-ին ես առավոտյան գտնվում էի ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի մոտ: Առաջին ազդակը, որ հնարավոր է` սկս...
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Թրամփը բացառում է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, փոխանցում է Reuters-ը։ Թրամփը նաև հայտարարել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարը ակնարկել է Ղրիմի օդանավակայանին հարվածելու մասին
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարը տեսանյութ է հրապարակել և ակնարկել Ղրիմի օդանավակայանին հարվածելու մասին։«Իսկ հ...