Ադրբեջանցիները մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել, որ թաքցնեն անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին․ Շահրամանյան
«Սեպտեմբերի 19-ին ես առավոտյան գտնվում էի ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի մոտ: Առաջին ազդակը, որ հնարավոր է` սկսվեն ռազմական գործողություններ, եղել է այն, որ Շուշիի ներքևում գտնվող տանկի արձանի մոտ, որտեղ կան ռուսական և ադրբեջանական հենակետեր, ադրբեջանցիները մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել, որ թաքցնեն անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին: Այդ փաստը մենք ներկայացրել ենք խաղաղապահներին, իրենք էլ էին տեղյակ: Ինձ համար արդեն պարզ էր, որ որոշ ժամանակ անց հնարավոր է` սկսվեն ռազմական գործողություններ:
Ես վերադարձել եմ իմ աշխատավայր և բառացիորեն կես ժամ անց ամբողջ Արցախը հրետակոծության տակ էր»,- սեպտեմբերի 19-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները նկարագրելիս հայտնեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Սա պատերազմի երկրորդ փուլն է». Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 28-ին հայտարարել է պատերազմի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որի նպատակն...
Հայտնի է, թե քանի լրագրող է զոհվել Գազայում
Իսրայելական բանակի հարվածների արդյունքում Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 31-ի, հայտնում է Պաղեստինի լր...
Բանակցությունները դադարեցվել են՝ Իսրայելի հայտարարությունից հետո
Պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը պահանջել է վառելիք մատակարարե...
Հրթիռակոծվել է Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան
Սիրիական Դեյր էզ-Զոր նահանգում գտնվող Կոնիկո գազային հանքավայրի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան գնդակոծվել է բազ...