ԱՄՆ պաշտոնյաներից գաղտնի են պահվել Ռուսաստանի հետ բանակցությունները
ԱՄՆ պաշտոնյաները միշտ չէ, որ տեղյակ են եղել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի բանակցությունների մանրամասներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
WSJ-ի զրուցակիցների խոսքով՝ Կիրիլ Դմիտրիևի և Սթիվ Ուիթկոֆի բանակցությունները տևել են 9 ամիս: Ընդ որում, ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների վերահսկողության բաժնի պաշտոնյաները հաճախ են այդ հանդիպումների մանրամասները իմացել բրիտանացի գործընկերներից։
Ալյասկայում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի օգոստոսյան գագաթնաժողովի նախաշեմին Կիրիլ Դմիտրիեւը եւ Սթիվ Ուիթկոֆը քննարկել են բանտարկյալների հնարավոր փոխանակումը, հայտնել են WSJ-ի աղբյուրները: Նրանց խոսքով՝ ԿՀՎ-ն և ԱՄՆ Պետդեպարտամենտը լիարժեք տեղեկացված չեն եղել փոխանակման շուրջ բանակցությունների մասին։
Նոյեմբերի 26-ին Bloomberg գործակալությունը հրապարակել է ՌԴ և ԱՄՆ Ներկայացուցիչների հեռախոսազրույցների երկու սղագրություն: Գործակալությունը պնդում է, որ դրանցից մեկը Սթիվ Ուիթկոֆի եւ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսակցության ձայնագրությունն է, երկրորդը՝ Կիրիլ Դմիտրիեւի եւ Ուշակովի: «Կոմերսանտ»- ի հետ զրույցում Ռուսաստանի նախագահի օգնականը հայտարարել է, որ արտահոսքը դժվար թե տեղի ունենա զրույցի մասնակիցներից: Իր հերթին Դմիտրիեւը Յուրի Ուշակովի հետ զրույցի սղագրությունը ֆեյք է անվանել։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական զիջումների արդյունքում 23 ռազմագերիներ կարող են վերադառնալ. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»
2023-ի դեկտեմբերին Հայաստանը գերիների փոխանակում իրականացրեց` Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների դիմաց ազատ արձակե...
Հայտնի է` որքան գումար է պահանջել Լեհաստանը Գերմանիայից
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Բեռլինին ուղղված դիվանագիտական նոտայում հրապարակել է Գերմանիային ներկայացվող...
ՆԱՏՕ-ն անմիջականորեն չի մասնակցի Ուկրաինայի անվտանգության ապահովման ծրագրերի մշակմանը
ՆԱՏՕ-ն աջակցում է «կամավորների կոալիցիային» և ներգրավված է Ուկրաինայի համար անվտանգության համապատասխան ձևերի որոնման գոր...
Ադրբեջանը Թալիշում հայերին պատկանող տները քանդում և կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ. Փաշինյան
Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդ...