Ադրբեջանը Թալիշում հայերին պատկանող տները քանդում և կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ. Փաշինյան
Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց Թալիշում Ադրբեջանի ղեկավարի ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Թալիշում տեղի ունեցածը, ըստ վարչապետի, Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպանության հիմնարար ապացույց է։ Ուստի, այն, ինչի մասին ահազանգում էին երկար ժամանակ, այլևս իրականություն է։
«Ադրբեջանը Թալիշում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում և դրանց փոխարեն կառուցում է ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջում է արձանագրությունները և հարցը համարում լուծված։ Այս գործողություններն ապօրինի են և հակասում են 2020-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասում է, որ ներքին տեղահանված անձինք վերադառնում են ԼՂ տարածք ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի այս գործողություններին հետևեց ԼՂ–ից և հարակից շրջաններից բռնագաղթածների հայտարարությունը, որոնք եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրներից և ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել բռնագաղթածների անվտանգ վերադարձն իրենց պատմական հողեր։
Ըստ վարչապետի` նշված պահանջն արդարացի է և ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաչյա Սարգսյանը` իր հրաժարականի և պատճառների մասին
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին Սարգսյանը հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ գո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մասին աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Իր խոսքում վ...