Պետք է բանակցել, ոչ թե խափանել. Լուկաշենկոն դիմել է Զելենսկիին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական գործողությունների սկզբում հետևեր իր խորհրդին, այժմ ստեղծված իրավիճակը չէր առաջանա, փոխանցում է «Բելտան»։
«Եվ եթե Ուկրաինան կատարեր Մինսկի համաձայնագրերը, պատերազմ չէր լինի։ Եվ Ուկրաինան կպահպաներ իր 1991 թվականի սահմանները։ Եթե դու ուզում ես, որ Ուկրաինան պահպանի իր ներկայիս սահմանները (հաշվի առնելով ռազմաճակատում առկա իրողությունները), ապա պետք է բանակցել, չպետք է խափանել բանակցային գործընթացը», – հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Զելենսկին պետք է գործի «իրական իրավիճակից ելնելով» և մտածի, թե ինչպես պահպանել այն, ինչ Ուկրաինան ներկայում ունի։
«Դու ունես ամեն ինչ՝ և մուտք դեպի ծով, և Օդեսան է քոնը, և Նիկոլաևը։ Բայց սա կարող է վերանալ մի ակնթարթում։ Հետևաբար, պետք է ամեն ինչ կշռադատել և կշռադատված որոշում կայացնել»,- նշել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոյի հայտարարությունները հերթական անգամ արտացոլում են Մինսկի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի՝ ուկրաինական ճգնաժամի լուծման ուղին բանակցային սեղան վերադառնալն է և ռազմական գործողությունների դադարեցումը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հայտն է` ինչ է խնդրել Իրանն ԱՄՆ-ից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանն իբր խնդրում է ԱՄՆ-ին ինքնուրույն հավաքել «միջուկային փոշին» ավերված օբյ...
Փոքր համայնք, ճոխ մեքենա. Մեծամորի համայնքապետը որոշել է շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է...
Իրանի ԱԳՆ–ն հայտարարություն է արել
Ներկայումս Իսրայելի հետ ո՛չ հրադադարի, ո՛չ էլ ռազմական գործողությունների վերաբերյալ որևէ համաձայնություն չկա։ Այս մասին...
Վուչիչը հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու իր որոշման մասին՝ խորհրդարա...