Ամենամեծ հիասթափությունը հենց Արմանի համար է․ նա ամեն ինչ արեց այս հնարավորությունը ստանալու համար․ Վասիլևսկի

MMA-ի հայտնի ռուս մարտիկ Վյաչեսլավ Վասիլևսկին իր կարծիքն է հայտնել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 4-րդ և 5-րդ համար Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև նախատեսվող ժամանակավոր տիտղոսի համար մենամարտի անցկացնելու որոշման վերաբերյալ՝ շրջանցելով նույն քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանին։


«Չգիտեմ, թե ինչու սա տեղի ունեցավ։ Սա հիասթափություն է մեր տարածաշրջանի MMA-ի երկրպագուների համար։ Ամենամեծ հիասթափությունը հենց Արմանի համար է։ Նա ամեն ինչ արեց այս հնարավորությունը ստանալու համար։


Նա արդեն սկսել էր մարզվել՝ բառացիորեն մենամարտից անմիջապես հետո։ Սակայն UFC-ն այլ ծրագրեր ուներ», - ասել է Վասիլևսկին։


Հիշեցնենք, որ UFC-ի նախագահ Դանա Ուայթը ավելի վաղ հայտարարել էր, որ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան անձնական խնդիրների պատճառով 2026 թվականի առաջին եռամսյակում մենամարտ չի անցկացնի։ Նա նաև հավելել էր, որ Թոփուրիայի հետ կհանդիպի Փեդի Փիմբլեթ և Ջասթին Գեյջիի դիմակայության հաղթողը։

Քաղաքականություն

Պատահարներ