
ԵԱՀԿ ԽՎ-ն Ռուսաստանին կոչ է արել Ղրիմը Ուկրաինայի վերահսկողությանը հանձնել

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովն այսօր կայացած նիստի ժամանակ Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու մասին բանաձև է ընդունել: Փաստաթղթի հեղինակը Ուկրաինայի գերագույն Ռադայի պատգամավոր Արթուր Գերասիմովն է, գրում է tass.ru-ն:
«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ևս մեկ անգամ իր հարգանքն է արտահայտում Ուկրաինայի ինքնիշխանության և երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանով տարածքային ամբողջականության նկատմամբ, որը ներառում է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, Սևաստոպոլ քաղաքը և ծովային շրջանները»,- ասված է բանաձևի տեքստում:
Վեհաժողովը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի շրջափակումը՝ ՌԴ-ին կոչ անելով դուրս բերել ուժերը թերակղզու տարածքից և այն «Ուկրաինայի կառավարության վերահսկողությանը վերադարձնել»:
Ռուսական պատվիրակությունը դեմ է հանդես եկել բանաձևին: