Ռուսական ռազմական տեխնիկան ապացուցել է իր արդյունավետությունը ռազմական գործողությունների ընթացքում. Պուտին
ՀԱՊԿ գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական ռազմական տեխնիկան ապացուցել է իր արդյունավետությունը իրական ռազմական գործողությունների ընթացքում, և Մոսկվան առաջարկում է դաշինքի երկրներին այն տրամադրելու լայնածավալ ծրագիր։ Նա հայտնել է, որ ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը գործակցել է դաշնակիցների հետ՝ ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական ներուժի ամրապնդմանը, ազգային զորքերի մարտական պատրաստվածության բարձրացմանը, նաև կոլեկտիվ ուժերի հրամանատարության ու վերահսկողության բարելավմանը։ Նա ընդգծել է, որ դաշինքին կհատկացվի ռուսական ամենաարդյունավետ զենքը և տեխնիկան։Պուտինը նշել է, որ Ռուսաստանի նախագահության ընթացքում կարվի ամեն ինչ՝ ՀԱՊԿ-ի հիմնական ուղղություններով գործակցության շարունակականությունը ապահովելու համար։
«Մոսկվան մտադիր է զարգացնել գործակցությունը՝ հիմնված դաշինքի, բարեկամության, բարիդրացիության, շահերի փոխադարձ հարգանքի և աջակցության սկզբունքների վրա»,– նշել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Անհնար է լինելու չտեսնել Նիկոլ Փաշինյան-Աննա Վարդապետյան-այլք խմբի ծանր հանցանքները. փաստաբանը դիմում է ԱԱԾ-ին
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է. «ԱԱԾ հարգելի ընկերներ, հասկանում եմ, որ դյուրին իրավիճակում չեք. քաջ գիտակցում եք, որ...
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է. Արամ Վարդևանյան
ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր, ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողնե...
Հրադադարի պահպանման ծրագիրը կտապալվի Ռուսաստանի կողմից․ The Telegraph
Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելության տեղակայումը կպահանջի Ռուսաստանի նախագահի համաձայնությունը։ Այս մասին հայտնո...
ԱՄՆ-ն դադարեցնում է մատակարարումներն Ուկրաինային
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն 90 օրով դադարեցրել է գոյություն ունեցող արտաքին օգնության դրամաշնորհների մեծ մասի ծախսերը...