Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է. Արամ Վարդևանյան
ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր, ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
«ՍԴ-ն ընդգծեց 78 և 79-րդ հոդվածները, դրանով իսկ որոշակիության և համաչափության վերաբերյալ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել այս չարաբաստիկ հոդվածը։ Ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի, ցավում եմ, որ սա բարդ ճանապարհի արդյունք էր, բայց, ի վերջո, ճշմարտությունը հաղթեց», - ասաց Վարդևանյանը։
«Ափսոս, որ 2021 թվականին միայն պետք է այս ամենն արձանագրվեր, բայց այսօր արձանագրվեց և բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա։ Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով, ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այդ հետապնդումը դադարեցվելու է։ Սահմանադրական դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից, որոշումը կհրապարակվի 3-օրյա ժամկետում», - նշեց Քոչարյանի պաշտպանը՝ ավելացնելով.
«Սա նշանակում է, որ Քրեական օրենսգրքում 300.1 հոդված չկա»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա 2021-ի ապրիլին
«Ապրիլին ես հրաժարական կտամ ոչ թե հրաժարական տալու, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Այս ժա...
Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը. Կրեմլի մամուլի ծառայություն
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռ...
«Երևանի բուհերի շենքերը վաճառենք, էդ փողերով կառուցենք նոր ակադեմիական քաղաք». Նիկոլ Փաշինյան
Այսօր Արագած համայնք կատարած այցի ժամանակ՝ քաղաքացիների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է բուհերում առկա խնդիրների մասին...
Հիմնադրամում 28 տարվա ընթացքում հավաքվել է 313 միլիոն դոլար, 2 ամսվա ընթացքում՝ 220 միլիոն դոլար․ ՀՀ վարչապետ
Այն ծրագիրը, որը մենք իրականացնելու ենք Արցախում, պատմության ընթացքում ամենամեծ ծրագիրն է լինելու։ Այս մասին այսօր՝ մարտ...