Հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը և կարող են հայտնվել համայնքներին կամ բնակելի հատվածներին մոտ
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու վերջին օրերին «Դիլիջան» ազգային պարկում ու հարակից տարածքներում տեղի ունեցած հրդեհների հետևանքներին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից։
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, ՆԳ նախարարության Փրկարար ծառայության և համայնքային ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ նախարարը ծանոթացել է իրավիճակին, փորձել գնահատել հրդեհների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Նախարար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայողներին` իրենց պատասխանատու և նվիրված աշխատանքի համար։ Հորդորել լինել առավել զգոն և հետևել քաղաքացիների շրջանում հակահրդեհային կանոնների պահպանմանը, ինչպես նաև խիստ արձագանքել դրանց խախտումների դեպքերին։
Նախարարը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պատասխանատուներին հանձնարարել է ուժեղացնել բնակչության շրջանում իրականացվող իրազեկման ու բացատրական աշխատանքները՝ կանխարգելման միջոցառումների արդյունավետությունն առավել բարձրացնելու համար։
«Բացի հակահրդեհային կանոնների խստագույն պահպանման անհրաժեշտությունը, մենք կանգնած ենք մեկ կարևոր խնդրի առաջ ևս․ անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը և կարող են հայտնվել համայնքներին կամ բնակելի հատվածներին մոտ»,-նշել է նախարար Մաթևոսյանը:
Նշվում է, որ նման դեպքերում պետք է անհապաղ դիմել համապատասխան ծառայություններին՝ ապահովելու ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների անվտանգությունը։
Նախարարը այցելել է նաև հրդեհաշիջման աշխատանքների համար ստեղծված օպերատիվ արձագանքման շտաբ:
Գույքագրված խնդիրներին հնարավոր սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ:
Նմանատիպ հոդվածներ
Ձյուն, անձրև, ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապե...
ՊՆ խոսնակը` «Ուրալի» վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին
Սյունիքի մարզում «Ուրալ» մակնիշի մեքենայով զինծառայողների ձորն ընկնելուց հետո ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի...
Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստը
Մեկնարկել է Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նիստը։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն անցկացվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի արձագանքը, երբ բաց դասի ընթացքում աշակերտն ուղղեց նրա սխալը
Պուտինի մասնակցությամբ բաց դասի ընթացղքում դպրոցականը, պատմության մասին խոսելիս, ուղղեց նախագահի սխալը: Այս մասին հայտնո...