Այսպես են uպանում հայկական ֆուտբոլը․ Սանդրո Պերկովիչ

«Նոա» ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլի համակարգային խնդիրներին, մրցավարական սխալներին և հավաքականների վատ ցուցանիշներին։ Մարզիչը ընդգծել է, որ Հայաստանում աշխատելու շուրջ հինգ ամիսների ընթացքում հասկացել է՝ ճգնաժամը խորքային է և կապված չէ միայն ֆուտբոլիստների կամ մարզիչների աշխատանքի հետ։


Պերկովիչը հիշեցրել է, որ Մ-21 հավաքականը վերջին հինգ տարիներին հաղթանակ չի գրանցել, իսկ մյուս երիտասարդական ընտրանիներն էլ վերջին երեք տարում չեն հաղթել որևէ մրցավեճում։ Նա հավելել է, որ ազգային թիմի վերջին 9:1 հաշվով պարտությունը Պորտուգալիային պատահականություն չէ, այլ համակարգային խնդիրների հետևանք։


Խոսելով մրցավարության մասին՝ Պերկովիչը նշեց, որ իրենց վերջին խաղում թիմի դեմ նշանակվել է միանգամից չորս 11-մետրանոց և մեկ հեռացում նույն դրվագում, ինչը, ըստ նրա, անհամաչափ և անհասկանալի է.


Մարզիչը պնդում է, որ նման որոշումները մեկ-երկու սխալ չեն, այլ կրկնվող երևույթ՝ սկսած մրցաշրջանի առաջին տուրից։


Քաղաքականություն