Քաղաքականություն
Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. քաղաքապետարան
Կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է և դրան զուգահետ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն էլ ավելի կբացվի և տեսանելի կլինի։ Այս մասին Auroranews-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը, անդրադառնալով տուրիստական ընկերություններից մեկի ներկայացուցիչ Արտյոմ Մարտիրոսյանի՝ սոցցանցերում Հրազդանի կիրճից հրապարակած տեսանյութին, որտեղ նա ցույց տալով, թե ինչպես է էքսկավատորը հողային աշխատանքներ իրականացնում, գրել է .«Քանդում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները»։
«Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»,- նշեցին քաղաքապետարանից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ տեսանյութ է հրապարակել
ՀԱՊԿ-ից զորք չենք ուզում, մենք էլ զորք ունենք․ Մարուքյանը՝ 2-րդ և 4-րդ հոդվածների բովանդակության մասին
Հայաստանն ակնկալում է ԱՀԿ-ից ստանալ կորոնավիրուսի ևս 200 ախտորոշիչ թեստ
WRed