Քաղաքականություն

Օրբանը Չինաստանից հետո կայցելի Վաշինգտոն

Օրբանը Չինաստանից հետո կայցելի Վաշինգտոն
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է Պեկինից անմիջապես հետո Վաշինգտոն կատարելիք այցի մասին։ «Հաջորդ կանգառը՝ Վաշինգտոն»,- ինսթագրամում (արգելված է ՌԴ-ում, պատկանում է ՌԴ-ում ծայրահեղական…

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է Պեկինից անմիջապես հետո Վաշինգտոն կատարելիք այցի մասին։


«Հաջորդ կանգառը՝ Վաշինգտոն»,- ինսթագրամում (արգելված է ՌԴ-ում, պատկանում է ՌԴ-ում ծայրահեղական համարվող Meta կորպորացիային) հրապարակել է վարչապետը։


Հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում տեղի է ունենալու ՆԱՏՕ գագաթաժողովը՝ ի պատիվ 1949թ. Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման 75-ամյակի։ Քննարկվելու են Վիսբադենում նոր կառույցի ստեղծման հարցերը Կիեւին օգնության համար եւ Ուկրաինայի համար «ՆԱՏՕ-ում կամուրջ» ստեղծելու նպատակով, որը թույլ կտա նրան դառնալ դաշինքի մասնակից, երբ դրա համար քաղաքական կամք առկա լինի։


Հուլիսի 5-ին Օրբանը այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման եւ խաղաղության բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները։ Մոսկվայից վարչապետը թռել է Պեկին՝ հանդիպելու նախագահ Սի Ծինփինի հետ։ Մինչեւ իր այցը Ռուսաստան Օրբանը Կիեւում հուլիսի 2-ին քննարկել էր Ուկրաինայում հակամարտության կարգավորումը Վլադիմիր Զելենսկու հետ։



Նմանատիպ հոդվածներ

Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...

Տիեզերական մասշտաբի սկանդալ. որոշ երկրներ Փաշինյանից պահանջում են տիեզերքից «իջեցնել» հայկական արբանյակները. «Ժողովուրդ»

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատն...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250