Բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակներն ամբողջությամբ կդառնան անկանխիկ․ մանրամասներ
Բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակներն ամբողջությամբ կդառնան անկանխիկ: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության նոյեմբերի 20-ի նիստին ներկայացրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ որևէ դեպքում կանխիկ վճարում չի լինելու:
Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ միայն վերջին ամսում 10 հազարով նվազել է կանխիկով ստացողների թիվը:
«Այս պահին ունենք 661 հազար քաղաքացի, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ է ստանում, նրանցից կանխիկ ստանում է ընդամենը 60 հազարը, 600 հազարը ստանում է անկանխիկ»,- մանրամասնել է նախարարը:
Ըստ Թորոսյանի՝ այս կարգավորումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, քանի որ 60 հազար քաղաքացի, որոնց մի մասն աջակցության կարիք է ունենալու կանխիկից անկանխիկ անցման պրոցեսում, գործընթացին միանա հնարավորինս սահուն և անցավ:





























