Պեսկովը հայտնել է Լեհաստանի հետ հարաբերությունների խզման վտանգի մասին
Կրեմլում Լեհաստանի իշխանությունների՝ Գդանսկում գտնվող Ռուսաստանի վերջին հյուպատոսությունը փակելու քայլը դիտարկել են որպես փորձ դիվանագիտական հարաբերությունները հասցնել զրոյի։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հարաբերությունները Լեհաստանի հետ «լիովին դեգրադացվել են» և ընդգծել, որ այս իրավիճակը միայն ափսոսանք է առաջացնում։
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել է, որ որոշում է կայացրել հետ կանչել իր համաձայնությունը Գդանսկում գործող Ռուսաստանի հյուպատոսության գործունեության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ մասին ռուսական կողմին պաշտոնական նոտա կհղվի առաջիկա ժամերին։ Սիկորսկին իր որոշումը կապել է վերջերս երկաթուղային գծերում տեղի ունեցած միջադեպերի հետ՝ հավելելով, որ դրանց կրկնության դեպքում կկայացվեն նոր քայլեր։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ հայտնաբերվել են երկաթուղային պողերը պայթեցմանը մասնակցած երկու ուկրաինացի քաղաքացիներ, ովքեր «երկար ժամանակ համագործակցել են ռուսական հետախուզության հետ», սակայն նրանք լքել են Լեհաստանի տարածքը «Տերեսպոլ» անցակետով։
Նախորդ շաբաթվա վերջում Վարշավա–Լյուբլին երկաթուղային գծում գրանցվել էին երկու միջադեպ, այդ թվում՝ պայթուցիկ սարքի գործարկում։ Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարտին Կերվինսկին հայտնել էր, որ օգտագործված սարքը պատրաստվել էր պրոֆեսիոնալ ձևով և ուներ լուրջ ու նախապես պլանավորված գործողության հատկանիշներ։
Նմանատիպ հոդվածներ
Խաթարվել է անհամատեղելիության պահանջի բուն էությունը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Ծառուկյանի գործունեության մասին
ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ կազմով Հայկուհի Հարությունյանի, Լիլիթ Ալեքսանյանի, Արամայիս Փաշինյանի, Նարեկ Հ...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ հանդուրժելու իմ հասցեին հնչած վիրավորանքները․ սկսելու եմ իրավական գործընթաց. Զոհրաբյան
Ես չեմ պատրաստվում հանդուրել ԱԺ ամբիոնից իմ հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները եւ որոշների վերաբերյալ մտածու...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. «Արցախի ստատուս քվոն ձեռնտու էր Ռուսաստանին». Փաշինյանի մոսկովյան հանդիպման գաղտնի ձայնագրությունը
Armvoice թելեգրամ ալիքը հրապարակել է հատված Նիկոլ Փաշինյանի և հայ իրավաբանների հանդիպումից, որում Նիկոլ Փաշինյ...