ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. «Արցախի ստատուս քվոն ձեռնտու էր Ռուսաստանին». Փաշինյանի մոսկովյան հանդիպման գաղտնի ձայնագրությունը
Armvoice թելեգրամ ալիքը հրապարակել է հատված Նիկոլ Փաշինյանի և հայ իրավաբանների հանդիպումից, որում Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ռուսաստանին՝ Արցախում ստատուս քվոյի փոփոխության համար։
«Մենք մերոնցով ենք խոսում, ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք ուղիղ այնքան ինչքանով, որ դրա գոյությունն այդ տեսքով համընկնում էր Ռուսաստանի շահերի հետ։ Երբ որ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ։ Երբ որ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարեինք, պարզվեց, որ մենք կամ չենք կարող, կամ չենք ուզում վճարել, կամ չունենք վճարելու որևէ բան, որովհետև մենք սնանկ ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ էլ ԱԺ ամբիոնից նա «նախկիններին» ու ԱԺ ընդդիմությանն էր մեղադրում պատերազմում իր կրած խայտառակ պարտության ու կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՄԻՊ-ը տեսաուղերձ է հղել Ամարասի վանական համալիրից
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ուղերձ է հղել Ամարասի վանական համալիրից: Նա իր ուղերձի տեսանյու...
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյանն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը
Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ...