Գևորգ Հարությունյանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի էր արել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Իրավապահները հայտարարում են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է՝ փետրվարյան արյունոտ դեպքերի շարունակությունը, սակայն նրա հարազատներն ու թիմակիցները համաձայն չեն եւ գոհ չեն նախաքննության ընթացքից։
Հիշեցնենք, որ կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գեւորգ Հարությունյանը: Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Մինչդեռ Գրիգորյանի մտերիմները կասկածում են, որ այս սպանության «գլխին կանգնած է» Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է Հայաստանը։
Հանգուցյալ համայնքապետի ընտանիքի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը տեւական ժամանակ հետեւել է «զոհին»՝ հասկանալու, թե նա ուր է գնում, ինչ է անում, մի քանի անգամ փորձ է արել, սակայն չի հաջողել: «Մի քանի անգամ գնացել է Վալոդյայի հետեւից, սակայն չի կարողացել սպանել»,- ասաց մեր զրուցակիցը։ Իրավապահները, բնականաբար, հրաժարվում են նախաքննության մանրամասներ հաղորդել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերջը ուշադիր նայեք․ նոր տեսանյութերը՝ առաջիկայում. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է քիչ առաջ ՊՆ տարածած տեսանյութով և կից գրել. «ՀՀ ԶՈՒ...
Հրավեր Էրդողանին. «Եթե իսկապես իմաստուն և խիզախ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ»
Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հայտարարել է...
Թրամփը սպառնացել է Ճապոնիային
Եթե Ճապոնիան չկարողանա համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, Վաշինգտոնը կսհմանի իր մեքենաների վրա 25 տոկոսանոց մա...
Զելենսկին առաջարկել է Պուտինի ընկերոջը փոխանակել ուկրաինացի գերիների հետ
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց Ռադայի պատգամավոր, ռուսամետ ընդդիմության ղեկավար Վիկտոր Մեդվեդչու...