Զելենսկին առաջարկել է Պուտինի ընկերոջը փոխանակել ուկրաինացի գերիների հետ
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց Ռադայի պատգամավոր, ռուսամետ ընդդիմության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկին հայտնաբերելու եւ ձերբակալելու մասին։ Մեդվեդչուկը մեղադրվում է պետական դավաճանության եւ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ։ Նա փախուստի մեջ էր, ուկրաինացի ուժայինները պնդում են, որ նրան ձերբակալել են երկիրը լքելու փորձի ժամանակ։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջարկել է նրան փոխանակել ռուսական գերության մեջ գտնվող ուկրաինացիների հետ։
«Ես առաջարկում եմ Ռուսաստանի Դաշնությանը փոխանակել ձեր այս տղային ռուսական գերության մեջ գտնվող մեր տղաների և աղջիկների հետ: Կարևոր է, որ մեր իրավապահ մարմինները և զինվորականները նույնպես դիտարկեն այդ հնարավորությունը»,- ասել է նախագահը։
Զելենսկին նաև հայտարարել է․ «Նա թաքնվեց 48 օր: Եվ վերջապես նա որոշեց փորձել փախչել մեր նահանգի սահմաններից դուրս: Դե, այս «տիեզերագնաց»-ի համար, բառիս վատ իմաստով, հայտնի «Եկեք գնանք»-ը չաշխատեց»։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...