Քաղաքականություն
Վաղարշապատի ընտրություններից հետո 3 քրեական վարույթ է նախաձեռնվել
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին ստացված երեք հաղորդման վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Հայտնել էինք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 10 ահազանգ է ստացել։
Ըստ ՆԳՆ-ի` այլ անձի փոխարեն քվեարկելու 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու 2 դեպքերով կազմվել և ՀՀ քննչական կոմիտե է ուղարկվել 3 հաղորդում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն առաջարկել է արգելել ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Վրաստանի տարածքում ԱՄՆ-ի ռազմաբազաներ կտեղակայվե՞ն
Ինչպես փրկարար նշանակել զինծառայություն չանցածին. Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել
WRed