Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվել են
Այսօր Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են, բոլոր ընտրատեղամասերը ժամը 08։00-ին բացվեցին։
Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմված «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից (ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը),
2․ «Համահայկական ճակատ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը),
3․ «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը),
4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը),
5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը),
6․ «Ժառանգություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը),
7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը),
8․ «Հայրենիք» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը)։
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնի հայտարարությունը հիմնազուրկ է. Հետք
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Երեւանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում, հայտարարել է. «Եկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճապոնիայում այրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ժառանգության ցանկում ընդգրկված ամրոցը
Ճապոնիայում այրվել է 14-րդ դարում կառուցված և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ժառանգության ցանկում ընդգրկված Սյուրիի ամրոցը։Հրդեհը տևել է մոտ...
Մենք պատրաստ ենք հենց այս պահին բացել Թուրքիայի հետ սահմանը . Արմեն Գրիգորյան
Մենք ակնկալում ենք, որ հնարավորինս շուտ կբացվի Թուրքիայի հետ սահմանը, այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղա...
ՆԱՏՕ-ն մեկնաբանել է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ հնարավոր հակամարտությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ միությունը չգիտի, թե Ռուսաստանն ինչ գործողություններ է մտադի...