Մենք պատրաստ ենք հենց այս պահին բացել Թուրքիայի հետ սահմանը . Արմեն Գրիգորյան
Մենք ակնկալում ենք, որ հնարավորինս շուտ կբացվի Թուրքիայի հետ սահմանը, այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Factor.am-ին տված հարցազրույցի ընթացքում:
«Մենք ամբողջովին պատրաստ ենք նույնիսկ հենց այս պահին բացել սահմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, այն է՝ 3-րդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար»,- ասել է Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Իրանի անցակետից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշմանը՝ ԱԽ քարտուղարն ասել է. «Ռուսաստանի հետ քաղաքական պայմանավորվածություններն այնպիսին են եղել, որ եթե Հայաստանը ձեռք է բերում կարողություններ իր սահմանների անվտանգությունն ապահովելու, ապա ՀՀ-ն ամբողջական կամ մասամբ իր վերահսկողության տակ է վերցնում սահմանների պահպանությունը։ Ռուսաստանի հետ համաձայնությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից։
Եվ քանի որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը ձեռք են բերել բավարար կարողություններ, մենք առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հունվարի 1-ից Իրանի Իսլամական Հանրապետության հետ անցակետում ամբողջությամբ ՀՀ սահմանապահ զորքերը ծառայություն իրականացնեն, ինչպես նաև՝ Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին համատեղ ծառայություն իրականացնենք։ Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ Հունվարի 1-ից կանցնենք այս՝ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու. Արմեն Գրիգորյան
Ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքն...
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա. ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև կռիվ է ընկել. «Ժողովուրդ»
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում։ Պատգամավորներից ամեն մեկն իր թեկնածուի...