ՆԳՆ ստորաբաժանումներն այսօր ծառայություն կիրականացնեն արտակարգ ռեժիմով
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների աշխատանքի հստակ ուղղություններն ու գործիքակազմը։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:
Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են ընտրողների վերջնական ցուցակները. իրականացվել է նախապատրաստական ծավալուն աշխատանք:
«Մեր աշխատանքային խումբը մինչ վերջնական ցուցակների ձևավորումը զբաղված էր այդ դրանց ֆիլտրման, մաքրման աշխատանքներով, և ոստիկանության մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում բավական փոխվել է անճշտությունների պատկերը: Աշխատանքային խումբը ակտիվ է լինելու նաև քվեարկության օրը։ Տեղում կլինի նաև մեր շրջիկ ծառայությունը, որը տեղեկանքներ կտրամադրի նրանց, ում համար դժվար կլինի մոտենալ տարածքային ստորաբաժանում»,- ասում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում քաղաքացիները ընտրություններին մասնակցելու նպատակով կարող են ստանալ ինչպես ժամկետանց անձնագրին փոխարինող փաստաթուղթ, այնպես էլ քվեարկության օրը լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկվելու համար տեղեկանք, ինչը թույլ կտա իրացնել ընտրելու իրենց իրավունքը։
Համակարգված աշխատանք են կատարելու Զանգերի կենտրոնի աշխատակիցները՝ ապահովելով 84-22 կարճ հեռախոսահամարին ընտրությունների վերաբերյալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտին առնչվող զանգերի արձագանքը:
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով իրականացնելու է ընտրատեղամասերի օնլայն դիտարկում՝ ուշադրության կենտրոնում պահելով առկա իրավիճակն ու երաշխավորելով օպերատիվ արձագանքը:
Համայնքում ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն Ոստիկանության ենթակա ծառայությունները՝ պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը. ընտրատեղամասերը կվերցվեն պահպանության։
Իսկ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը ընտրատեղամասերից ՆԳՆ ծառայությունների աշխատանքի վերաբերյալ չորսժամյա պարբերականությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհապաղ, կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն:
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհված օդանավում հայեր չեն եղել. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հստակեցնում է Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում ՀՀ քաղաքացիների եւ հայ...
Վիրավորումների և մահացությունների մեծ մասը բեկորային էր. պահեստազորի սպա
«Իրավունք» թերթը գրում է. «Պահեստազորի սպա, տնտեսագետ Արթուր Գրիգորյանի գնահատմամբ՝ 44-օրյա արցախյան պատերազմի ընթացքում...
Հոկտեմբերի 27-ին մազով փրկվեցիր, որ հետո էլի հոկտեմբերի 27-ին գնա՞ս․ ընկերները՝ Գայանե Փայտյանի մասին
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը գրում է. «Գայուշ ջան, ընկերս, քույրս… լավ, էս ո՞նց...
Ֆրանսիան մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած միջադեպերի առթիվ
Ֆրանսիան մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած միջադեպերի առթիվ, որոնցից վերջինը մայիսի 26-...