«Ինտերի» դարպասապահ Մարտինեսին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում
Միլանի «Ինտերի» իսպանացի դարպասապահ Խոսեպ Մարտինեսին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում՝ անվասայլակով տարեց տղամարդու մահացու հարված հասցնելու համար, հայտնում է Armsport.am-ը։
81-ամյա տղամարդը մահացել է հենց դեպքի վայրում՝ չնայած ֆուտբոլիստի և բուժաշխատողների ցուցաբերած օգնությանը։ Իրավապահները հետաքննություն են իրականացնում։ Մեկ վարկածի համաձայն՝ անվասայլակին գամված տղամարդը հնարավոր է կտրուկ փոխել է ուղղությունը առողջական վիճակի վատթարացման պատճառով և դուրս է եկել ճանապարհ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը։
Կոմոյի դատախազությունը սկսել է հետաքննություն՝ չկանխամտածված սպանության հոդվածով և փորձում է պարզել դեպքի հանգամանքները։ Իտալիայի օրենսդրությամբ խաղացողին կարող է սպառնալ երկուսից յոթ տարի ազատազրկում։
Մարտինեսը 27 տարեկան է և «Ինտերում» հանդես է գալիս 2024 թվականի ամռանը «Ջենոայից» տեղափոխվելուց հետո։





























