Սպորտ

Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ20 Եվրոպայի առաջնության հաղթող

WRed
Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ20 Եվրոպայի առաջնության հաղթող

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Արփինե Դալալյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 234 կգ արդյունքով:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:  

Պոկում վարժությունում Արփինեն ցույց է տվել 100 կգ, իսկ հրումում՝ 134 կգ արդյունք։ 

Մ23 տարիքային խմբում հանդես եկող 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը արծաթե մեդալ է նվաճել։ Երկամարտի 231 կգ արդյունքով նա ընդամենը 1 կգ է զիջել Մոլդովան ներկայացնող Ելենա Ցիլցիցին։ 

Պոկում վարժությունում Տաթևը ցույց է տվել 105 կգ, իսկ հրումում՝ 125 կգ արդյունք։ 
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250