Քաղաքականություն

«Թրամփի ուղու» վերաբերյալ 2 սցենար. Նիկոլ Փաշինյան

«Թրամփի ուղու» վերաբերյալ 2 սցենար. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն ու ԱՄՆ համատեղ իրավաբանական անձ ստեղծելու գործընթաց են սկսել։ Այսօր տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ…

Հայաստանն ու ԱՄՆ համատեղ իրավաբանական անձ ստեղծելու գործընթաց են սկսել։ Այսօր տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծին։


Փաշինյանի խոսքով` «Թրափի ուղի» ծրագիրը մի քանի փուլ է ունենալու՝ երկաթուղիներ, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել նավթամուղներ և գազամուղներ։ Ըստ վարչապետի` Հայաստանն ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղու» վերաբերյալ քննարկում է հողի կառուցապատման իրավունքի երկու սցենար՝ 49 կամ 99 տարով։


«Պայմանները կապված են ներդրման և եկամտաբերության հետ։ Ներդրողը պետք է ունենա իր ներդրումներից եկամտաբերություն ստանալու երաշխիքներ։ Եթե մենք ասենք 5 տարով ենք տալու այդ հողը , ապա ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը հետ ստանալ»,-նշեց ՀՀ վարչապետը։


Նա նաև ընդգծեց, որ այս քննարկումներում քաղաքական բաղադրիչ չի տեսնում. դրանք բնույթով զուտ ֆինանսական և տնտեսական են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250