Ռուսաստանը կընդունի վարորդական իրավունքները միայն այն երկրների համար, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է. Վյաչեսլավ Վոլոդին
Ռուսաստանը պատրաստվում է ճանաչել միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի։ Մնացած երկրների քաղաքացիները Ռուսաստանի տարածքում մեքենա վարելու համար պետք է հանձնեն քննություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ելույթ ունենալով Դումայի լիագումար նիստում։
Վոլոդինի խոսքով՝ եթե մարդը գալիս է երկրից, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու չէ, ապա ՌԴ–ն չի կարող ճանաչել նրա վարորդական վկայականը․
«Այս երկրների քաղաքացիները պետք է հանձնեն քննություններ՝ ճանապարհային երթևեկության կանոնների իմացության և վարորդական հմտությունների ստուգման համար։ Միայն այդ դեպքում նրանք կարող են ստանալ ռուսական վարորդական իրավունք»։
Նա ընդգծել է, որ ռուսերեն լեզվի իմացությունը հիմնական պայման է Ռուսաստանի կողմից օտարերկրյա վարորդական իրավունքների ճանաչման գործընթացում։
Նմանատիպ հոդվածներ
«Թե ինչպես անցկացրինք նախորդ կիրակին». Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելել է հին բակ, ապա շրջել մետրոյով
«Երրորդ մասը մեր թաղամասն է և մենք այն շատ ենք կարոտում»,- տեսանյութի սկզբում ասում են ՀՀ վարչապետի դուստրերը: Տեսանյութ...
Լուրերը մեկ տողով. Զբոսաշրջային աճ, միջազգային զարգացումներ և ոչնչացված փաստաթղթեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: • Վրաստանի Էկոնոմիկայի նախարարի այցի ընթացքում նշվել է, որ աճում է Հայաստանի...
Հոկտեմբերի 3-ին Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Սոչիում
Սոչիում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային համաժողովի շրջանակում կհանդիպեն Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր...
Քրդական ինքնապաշտպանական ջոկատի մարտիկները մարտից առաջ աղոթում են (տեսանյութ)
Քրդական ինքնապաշտպանական ջոկատների քրիստոնյա մարտիկները, մինչև թուրքական բանակի հարձակումներից խաղաղ բնակչությանը պաշտպա...