Քաղաքականություն
Մոլդովան մերժել է ադրբեջանցի ուսանողների մուտքը
Մոլդովան մուտքի թույլտվություն չի տրամադրել մոտ 40 ադրբեջանցի ուսանողների, որոնք նախատեսում էին Ուկրաինա մեկնել ուսման նպատակով։ Ինչպես հայտնում է «Report.az»-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեին, ուսանողները դեռ Քիշնևի միջազգային օդանավակայանում ստացել են մուտքի մերժում և հետ ուղարկվել Ադրբեջան։
Հաջիզադեի խոսքով՝ մերժման պատճառ է հանդիսացել համալսարան ընդունվելու վերաբերյալ ոչ ճիշտ ձևակերպված փաստաթղթերը, որոնք, ըստ մոլդովական կողմի, չեն բավարարել մուտք գործելու պահանջներին։
Ադրբեջանի դեսպանատունը Մոլդովայում տեղյակ է կատարվածից և աջակցել է ուսանողներին անհրաժեշտ գործընթացներում։
Նմանատիպ հոդվածներ
Գազի գնի հետ կապված բանակցությունները վերաբերվում են մեր շահերի պաշտպանությանը․ վարչապետը մանրամասներ է ներկայացրել
Ինչ է փոխանցվել Բաքվում պահվող հայ գերիներին
Mariam Z.
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին. ՊԲ
WRed