Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Ադրբեջանի Բիլյասուվարի շրջանում այսօր՝ մարտի 8-ին, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԳԱԱ-ին կից Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10։14-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Ջալիլաբադ կայարանից 20 կմ հյուսիս։
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 37 կմ խորության վրա։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումներն զգացվել են 4 բալ ուժգնությամբ, իսկ էպիկենտրոնին մոտ գտնվող շրջաններում՝ 3 բալ։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում 5 մետր բարձրությունից ընկել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը. կան բազմաթիվ տուժածներ
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ «Առաջաձոր ավտոճա...
Երկրաշարժ Իրանում` 5․1 մագնիտուդով. զգացվել է նաև Հայաստանում
5․1 մագնիտուդով երկրաշարժ Իրանում՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարո...
Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ռուսաստանում նոր երկրաշարժ է տեղի ունեցել. 6,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Կամչատկայի հարավում։ Այս մաս...
Երկրաշարժ Թուրքիայում` 4,6 մագնիտուդով
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգի...