Ինչ է պահանջում Ռուսաստանը՝ պատերազմն ավարտելու համար. ԱՄՆ-ն առաջին անգամ հաստատել է
ԱՄՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Ռուսաստանը պահանջում է Դոնբասի հանձնումը՝ որպես Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու հիմնական պայման։ Այս մասին G7-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ արձագանքելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները։
«Մենք կարող ենք դատել միայն այն, ինչ տեսնում ենք։ Նրանք հստակ հայտարարել են, որ ցանկանում են ամբողջ Դոնեցկը, և, իհարկե, ուկրաինացիները դրան չեն համաձայնի։ Այսպիսով, այո, դա այն եզրակացությունն է, որը մենք պետք է անենք։ Նրանք պահանջներ են ներկայացրել, որոնց Ուկրաինան չի կարող համաձայնել, և մենք այժմ գտնվում ենք այդ կետում»,- նշել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարի գնահատմամբ՝ Ռուսաստանի նման պահանջները անհնար են դարձնում բանակցային գործընթացի առաջխաղացումը, քանի որ Կիևը բազմիցս ընդգծել է, որ տարածքային զիջումները բացառված են։





























