Քաղաքականություն

Տղա ջան, ես խղճում եմ քեզ․ Շահնազարյանը՝ «կեցցե՜ Նիկոլը» վանկարկող երիտասարդին

Տղա ջան, ես խղճում եմ քեզ․ Շահնազարյանը՝ «կեցցե՜ Նիկոլը» վանկարկող երիտասարդին
Այսօր, ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե «հիմք չկա Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ բերման ենթարկելու»։ «Պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի հիմք ունեն, թե չունեն, ինքը չի որոշում, Նիկոլ Փաշինյանն է որոշում, ուրիշ բան, որ դեռևս իրեն տեղյակ չի պահել», - ասաց նա։ Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն շատ օպերտիվ է կատարում վարչապետի հրահանգները։ Հարցուպատասխանին միջամտել է քաղաքացիներից մեկը՝ բացականչելով՝ «կեցցե՜ Նիկոլը»։ «Էդ որ ասում եք «կեցցե՜ Նիկոլը», երկու ց-ով ասեք, մեկ ց-ով չի կարելի», - ասաց Դ. Շահնազարյանը՝ հավելելով․ «Տղա ջան, ես խղճում եմ քեզ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250