Քաղաքականություն
Ցանկացած անկլավի վերադարձ՝ առանց որոշակի փոխզիջման, անընդունելի է. Տոնոյան
Ինձ համար ցանկացած անկլավի վերադարձ՝ առանց որոշակի փոխզիջման, անընդունելի է, մասնավորապես՝ Տիգրանաշենը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Լրագրողի հարցին, թե կոնկրետ Տիգրանաշենի վերաբերյալ ինչ անհանգստություն ունի, Տոնոյանը պատասխանել է.
«Ռազմական տեսանկյունից անընդունելի տարբերակ է, բայց բանակցություններն ինչ ձևաչափով կգնան՝ չեմ կարող ասել»։
Ինչ վերաբերում է Արծվաշենին, Դավիթ Տոնոյանն ասել է.
«Արծվաշենը Հայաստանի Հանրապետության տարածք է, ՀՀ տարածքը պետք է վերականգնվի։ Չի կարելի ՀՀ տարածքը և անկլավը նույն հարթության մեջ դնել»։
Նմանատիպ հոդվածներ
Ընտրատեղամասը հոսանքազրկված է, Ծառուկյան դաշինքի անդամն էլ խմած
«Հայաստանն ու Ադրբեջանը կանգնած են լուրջ ընտրության առջև». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մոտ օրերս այլ բաների սպասեք․ ես ասեցի, նայեք երկրի վարկանիշը, չխայտառակվեք․ Գյումրու քաղաքապետ
Արքեպիսկոպոսներից շատերը շղթայվել են իշխող ուժայինների կողմից. Նարեկ Կարապետյան
Mariam Z.