Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերի վերադարձի մասին

Ամենօրյա աշխատանք ենք իրականացնում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:


«Ես կարծում եմ, որ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի, շատ հարցեր կլուծի: Այսինքն՝ այն ընկալումը, որ մենք պետք է բոլոր հարցերը լուծենք, նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիր, կարծում եմ՝ այդտեղ էլ բացարձակ չէ: Այսինքն՝ դա պրոցես է, կենդանի պրոցես է, ճիշտ չէ ասել՝ այսպես պետք է անենք, այնպես... որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, այս կետին չէինք հասնի, այսինքն՝ խաղաղության այս կետին չէինք հասնի:


Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերել, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին»,- ասաց Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ