Քաղաքացիները կստանան ծանուցումներ էլեկտրոնային եղանակով․ Գալյան
Ազգային ժողովում ներկայացվել է նախագիծ, որով ներդրվելու է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ՝ քաղաքացիների պատշաճ ծանուցումն ապահովելու համար։
Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ ֆիզիկական անձանց դեպքում ծանուցումը կատարվելու է հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ մուտք կգործվի նույնականացման քարտով կամ բջջային նույնականացմամբ։ Եթե անձը մուտք գործի հարթակ, նա կհամարվի պատշաճ ծանուցված։ Քաղաքացին կարող է նաև տրամադրել լրացուցիչ կապի միջոցներ՝ էլեկտրոնային հասցե կամ հեռախոսահամար, որոնց միջոցով կտեղեկացվի նոր ծանուցումների մասին։
Եթե ծանուցման տեղադրումից հետո անձը չմուտք գործի համակարգ, այն կուղարկվի հիբրիդային առաքանու միջոցով՝ փոստային ծրագրավորմամբ անձի հաշվառման հասցեով։ Եթե 7 օրվա ընթացքում ծանուցումը չստացվի կամ հրաժարվի այն ընդունել, ապա ծանուցումը կհրապարակվի azdarar.am հարթակում և 7-րդ օրը կհամարվի պատշաճ կերպով տրամադրված։
Նախարարը հավելել է, որ համակարգին կարող են միանալ նաև իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր՝ հնարավորություն ստանալով այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով։
Հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն կբարձրացնի ծանուցումների արդյունավետությունը և կպարզեցնի գործընթացը թե՛ արագության, թե՛ բովանդակության, թե՛ պահպանման տեսանկյունից։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերը
Առաջիկա ամիսներին Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսին կփոխանցի «Իսկանդեր-Մ» համալիրները, որոնք կարող են կիրառել ինչպես բա...
Իշխանությունը փորձում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը ներկայացնել «ժողովրդի ցանկություն»
Ամերիկյան IRI կազմակերպությունն այսօր հրապարակել է հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Դրանք անց են կացվել Հայա...
Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները Հայաստանի Տավուշի մարզի գ...
Վրաստանում հայտարարվել է համընդհանուր կարանտին
Վրաստանում հայտարարվել է համընդհանուր կարանտին: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեսյբուքյան էջից: «Վ...