Ոստիկանների համար նախատեսվում է արտոնյալ հիփոթեքային վարկային ծրագիր․ ՆԳՆ
ՆԳ նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որով ոստիկանության ծառայողները կկարողանան օգտվել մատչելի հիփոթեքային վարկավորման պետական ծրագրերից։
Ինչպես նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը «Լուրերի» եթերում, ծրագիրը հնարավորություն կտա ոստիկաններին բնակարան կամ տուն ձեռք բերել կամ կառուցել արտոնյալ պայմաններով։ Աջակցությունը կտրվի կանխավճարի փոխհատուցման և տոկոսադրույքների մարման ձևով։
Ծրագիրը կգործի ոստիկանության բոլոր ծառայողների համար՝ որոշակի առաջնահերթություններով՝ կախված բնակության վայրից, ծառայողական տարածքից և սոցիալական վիճակից։
Մկրտչյանի խոսքով՝ խնդիրը հատկապես նկատվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, որտեղ ոստիկանները հաճախ նշանակվում են ոչ իրենց բնակավայրերում՝ շահերի բախումից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով։ Նման աջակցությունը կնպաստի ծառայողների բնակարանային պայմանների բարելավմանը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։
ՆԳ նախարարությունը նաև իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ Ոստիկանությունում ծառայությունը գրավիչ դարձնելու և համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել
Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ավելի վաղ ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը...
Վաշինգտոնը Կիևին կօգնի հակահարձակման համար անհրաժեշտ բոլոր զենքերով. Բլինքեն
Վաշինգտոնը Կիևին կօգնի հակահարձակման համար անհրաժեշտ բոլոր զենքերով, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլի...
Շոյգուն և Ադրբեջանի պաշտպանության նախարարը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակադեմիական քաղաքում մոտ 44 հազար մարդ պետք է տեղավորվի. որոշումն ընդունվեց
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու որոշման նախագծին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեա...